Home / Հայաստան / Ընտրություններից առաջ Ավանում 5000 դրամ են խոստացել, բայց չեն վճարելու. աղբյուր

Ընտրություններից առաջ Ավանում 5000 դրամ են խոստացել, բայց չեն վճարելու. աղբյուր

Երևանի Ավան վարչական շրջանի Ավետիք Իսահակյան թաղամասի 2-րդ, 3-րդ, 4-րդ շենքերի բնակիչները «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ պատգամավորի թեկնածու ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանի շտաբի աշխատակիցները խոստացել են դեկտեմբերի 2-ի ԱԺ լրացուցիչ ընտրություններին ընդառաջ 5000-ական դրամներ բաժանել։

«Բայց կարծես թե այդ խոստումը չեն կատարելու, քանի որ այս օրերին Սարգսյանի շտաբի՝ բնակիչների անձնագրի տվյալներն ու ստորագրությունները հավաքող աշխատակիցներն ընտրողներին ասել են, թե նախագահական ընտրություններին «կգումարեն իրար» ու երկուսը միաժամանակ կվճարեն։ Փորձեցինք զրուցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդու՝ Ռ. Սարգսյանի հետ, սակայն վերջինս ողջ օրվա ընթացքում համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին և հաղորդագրություններին»,– գրում է «Ժողովուրդը»:

Tekali Taxi