Home / Հայաստան / «Վաղը պարզ կդառնա». ՀԱԿ-ի հակամենաշնորհային միջոցառումների փաթեթը՝ ԱԺ-ում

«Վաղը պարզ կդառնա». ՀԱԿ-ի հակամենաշնորհային միջոցառումների փաթեթը՝ ԱԺ-ում

ՀԱԿ-ի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացրած հակամենաշնորհային միջոցառումների փաթեթը վաղը քվեարկության կդրվի Ազգային ժողովում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա՝ հենց վաղը պարզ կլինի, թե որ ուժերն են շահգրգռված մենաշնորհների վերացման մեջ և որ ուժերն են ցանկանում պահպանել դրանք:

Զուրաբյանը կարճ ներկայացրել է ՀԱԿ-ի հարցապնդման իմաստը.

«Մենք համարում ենք, որ Հայաստանի տնտեսության զարգացմանը խոչընդոտում է այն մենաշնորհային համակարգը, որն այսօր ձևավորվել է և որը հովանավորվում է ՀՀ բարձրագույն իշխանությունների կողմից»:

Tekali Taxi