Home / Հայաստան / Նախագահականում քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Հայաստանի փոխգործակցության հարցերը

Նախագահականում քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Հայաստանի փոխգործակցության հարցերը

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյին:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Խրիստենկոն Սարգսյանին ներկայացրել է Մաքսային միության շրջանակում տեղի ունեցող գործընթացները:

Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Հայաստանի փոխգործակցության հնարավոր ձևաչափերը:

Tekali Taxi