Ձյուն է գալիս. հայաստանյան 70 բեռնատար մնացել է Վերին Լարսում
Ռուսաստան-Վրաստան սահմանին գտնվող Վերին Լարս անցագրային կետում տեղացած առատ ձյան պատճառով 70-ից ավելի հայկական բեռնատարներ մնացել են խցանման մեջ, գրում է «Ժողովուրդ օրաթերթը»:
«Մասնագետների կարծիքով` մեքենաների երկար մնալու պատճառով գուցե ավելանան ծախսերը: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում հնարավոր է` թանկանան ներկրվող ապրանքները: Վերին Լարսի իրավիճակով պայմանավորված` հրահանգվել է մեքենաների շարժման ուղղությունը փոխել դեպի ուկրաինական ճանապարհ», - նշում է թերթը: