Home / Հայաստան / «Խոսրովի անտառ»-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունեցավ

«Խոսրովի անտառ»-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունեցավ

ՀՀ բնապահանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով երեկ Հրաչյա Հովակիմյանը ժամանակավորապես նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով տնօրենի նշանակումը:

Հրաչյա Հովակիմյանը 1992-1994թթ. աշխատել է Խոսրովի պետական արգելոցում որպես պահպանության գծով փոխտնօրեն, 1994-2004թթ. ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Հայանտառ» պետական ձեռնարկությունում, 2004թ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ է եղել, 2006-2007թթ ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական, իսկ 2007-ից զբաղվել է մասնավոր գործունեությամբ:

Նշենք, որ այսօր «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ժամանակավոր պաշտոնակատարը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալն է:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս պաշտոնակատար նշանակված Գաբրիել Պողոսյանի դեմ բողոքել էին բնապահպանական կազմակերպությունները, որից հետո վերջինս հետ էր վերցրել իր դիմումը:

Tekali Taxi