Home / Տեսանյութեր / Կինը խոընդոտում էր ԿԸՀ-ի մոտ անցկացվող ակցիան. նրա վրա ուշադրություն չեն դարձրել

Կինը խոընդոտում էր ԿԸՀ-ի մոտ անցկացվող ակցիան. նրա վրա ուշադրություն չեն դարձրել

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ շուրջ 40 քաղաքացիներ ակցիա են անցկացրել՝  իրենց բողոքն արտահայտելով այդ հիմնարկի գործունեության դեմ:

«Տարիներ շարունակ հանցավոր ռեժիմը վերարտադրվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ապօրինի գործունեության միջոցով: Նրա կատարած կեղծիքներն են, որ մեր երկիրը հասցրել են քաղաքական ճգնաժամի: Նրանք պետք է ազատեն ԿԸՀ-ի շենքը, քանի որ այդ շենքը պատկանում է ՀՀ քաղաքացիներին»,- Epress.am-ին ասել է ակցիայի նախաձեռնողներից մոկը, մասնագիտությամբ ծրագրավորող Կարեն Հարությունյանը: Նրա խոսքով՝ երբ ժողովուրդը վերցնի իշխանությունը, ԿԸՀ-ի ներկա իշխանությունները քրեական պատասխանատվության են ենթարկվելու:

Ակցիայի ընթացքը փորձել է խոչընդոտել մի կին, ով բղավել է, թե հավաքվածները ոչինչ չեն արել հայրենիքի համար և իրավունք չունեն բողոքելու:

Հարությունյանի խոսքով՝ կնոջ ելույթը չի խանգարել ակցիային, քանի որ «ինչպես «լֆիկի կանանց» դեպքում, այս կնոջ ելույթը ևս բացահայտ սադրանք է եղել»:

Նշենք, որ խոսքը նույն կնոջ մասին է, ով սովորաբար ներկայանում է ՀՀ կառավարության մոտ անցկացվող ակցիաներին և գովում է իշխանություններին:

Լուսանկարը՝ Azatutyun.am-ի

Tekali Taxi