Home / Հայաստան / Ռոտացիայի սկզբունք. Էթիկայի հանձնաժողովում Փաշինյանին կփոխարինի Սարգսյանը

Ռոտացիայի սկզբունք. Էթիկայի հանձնաժողովում Փաշինյանին կփոխարինի Սարգսյանը

ԱԺ էթիկայի հանձնաժաղովում ՀԱԿ անդամի փոփոխություն է տեղի ունեցել. գալիք  նստաշրջանում ՀԱԿ խմբակցությունը հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի փոխարեն կներկայացնի Լյուդմիլա Սարգսյանը:

Այդ մասին Սարյանի պուրակում ամենօրյա քաղաքական զբոսանքի ժամանակ Epress.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ մինչ օրս էթիկայի հանձնաժողովի նախագահը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր, որի պաշտոնավարման ժամկետը արդեն ավարտվում է, և այժմ հանձնաժողովում նախագահելու հերթը ՀՀԿ խմբակցությանն է:

«Այնտեղ հերթով են հանձնաժողովի նախագահ լինում, բայց մենք նաև հանձնաժողովի անդամին ենք փոխում, քանի որ ունենք որոշում, որ մեր խմբակցության բոլոր անդամները հերթով պետք է լինեն էթիկայի հանձնաժողովի անդամ: Ամեն նստաշրջանից առաջ գրավոր պետք է ներկայացնենք հանձնաժողովի անդամին, հիմա մենք ներկայացնում են Լյուդմիլա Սարգսյանին»,- ասել է Արամ Մանուկյանը:

Նա տեղեկացրել է, որ խմբակցությունն իր անդամին հանձնաժողովում փոխում է յուրաքանչյուր նստաշրջանից առաջ:

Tekali Taxi