Home / Տեսանյութեր / «Ժառանգության» և ՀՀԿ-ի պատգամավորների միջադեպով կզբաղվի ՀՔԾ-ն

«Ժառանգության» և ՀՀԿ-ի պատգամավորների միջադեպով կզբաղվի ՀՔԾ-ն

2013թ. փետրվարի 18-ին` ժամը 17:45-ի սահմաններում Գյումրու թիվ 34/36 ընտրատեղամասում ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հակոբյանի (Ժառանգություն) և Սուքիաս Ավետիսյանի (ՀՀԿ) մասնակցությամբ արձանագրված միջադեպի քննությունը կիրականացնի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը:

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տեղեկացնում ենք, որ միջադեպի վերաբերյալ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել նաև թիվ 34/36 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր»,- նշված է հայտարարության մեջ։

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, պահանջվել են ոստիկանությունում նախապատրաստված նյութերը և կուղարկվեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Հիշեցնենք, որ երեկ Ռուբեն Հակոբյանը առավոտից եղել է Գյումրիի 34/36 տեղամասում և, խախտումներ նկատելով, սկսել է բարձրաձայնել այդ մասին:

Տեղամասում է եղել նաև ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, որը վիճաբանության է բռնվել Հակոբյանի հետ:

Ռուբեն Հակոբյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն:

YouTube կայքում օգտատեր Emma Baghdasaryan-ը տեղադրել է Ռուբեն Հակոբյանի մասնակցությամբ միջադեպից մի հատված:

Tekali Taxi