Home / Տեսանյութեր / Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն իր համակիրների հետ կխոսի Ազատության հրապարակում

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն իր համակիրների հետ կխոսի Ազատության հրապարակում

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր իր համակիրների հարցերին կպատասխանի Ազատության հրապարակում: Հավաքը նախատեսված է ժամը 17:00-ին:

Երեկ կեսգիշերին մոտ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հովհաննիսյանը նշել է, որ անցած ընտրություններին ոչ ոք չի պարտվել, պարտվել է միայն վախը, իսկ հաղթել է հայ ժողովուրդը:

Հովհաննիսյանի խոսքով՝ 5 տարի անց ինքը «վերընտրություն չի հետապնդելու», այլ ապահովելու է արդար և ազատ ընտրություններ և իշխանությունը փոխանցելու է նոր սերնդին:

Ասուլիսից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի Facebook-ի էջում «Ժառանգության» առաջնորդը հայտարարություն է տարածել, որի մեջ ասված է.

«Խնդրում եմ խուճապի չմատնվել, գիշերը չգնալ տեղամասեր, կռվի և այլ սադրանքների չենթարկվել: Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքերը ամուր են:  Տեղում անհրաժեշտության դեպքում օգնության կհասնեն ՎՍՏԱՀԵԼԻ անձինք: Վտանգ կա, որ որոշ ուժեր կփորձեն սադրել ու ստվերել Րաֆֆիի հաղթանակը:  Հիշեք նախընտրական իրադարձությունները: Զգոն, հանգիստ ու հավասարակշռված»:

Tekali Taxi