Home / Հայաստան / Ընտրություններին մասնակցությունը ցածր էր, նկատել է ԵԱՀԿ ՎԽ դիտորդը

Ընտրություններին մասնակցությունը ցածր էր, նկատել է ԵԱՀԿ ՎԽ դիտորդը

Երեկ կայացած նախագահական ընտրությունները լուրջ առաջընթաց քայլ են նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ: Այս մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլան: Ըստ նրա՝ այս ընթացքում բարեփոխվել է օրենսդրությունը, իսկ լրատվամիջոցները բոլոր թեկնածուների քարոզարշավի հավասար լուսաբանում են ապահովել:

Միևնույն ժամանակ, Պիցուլայի խոսքով, խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ նախագահական ընտրություններն աչքի են ընկել ավելի ցածր մասնակցությամբ և զուրկ էին իրական մրցակցությունից, մինչդեռ, ըստ նրա, մրցակցության գործոնը կարևոր է, եթե Հայաստանը մտադիր է արդարացնել իր ժողովրդի ձգտումները` դեպի ամուր և ոգեշնչող ժողովրդավարություն:

Պիցուլան նաև նշել է, որ թեկնածուների քարոզարշավը թեև հանդարտ է անցել, սակայն անհետաքրքիր էր, քանի որ չկային բանավեճեր, իսկ թեկնածուների նախընտրական ծրագրերը բարդ էին ընտրողների համար:

Tekali Taxi