Home / Հայաստան / Ժողովուրդը «ոչ» ասաց իշխանություններին. «Ազատ դեմոկրատներ»-ի հայտարարությունը

Ժողովուրդը «ոչ» ասաց իշխանություններին. «Ազատ դեմոկրատներ»-ի հայտարարությունը

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը ողջունում է հայ ժողովրդի քաղաքացիական բարձր գիտակցությունը և նրա անկոտրում կամքը արդարության և ազատության նվաճման ճանապարհին: Այս մասին ասված է կուսակցության այսօր տարածած հայտարարության մեջ:

«Ցավոք, տարիներ շարունակ, մեր ժողովրդի ընտրական իրավունքը յուրացվել է ՀՀ իշխանությունների կողմից՝ բերելով համակարգի այլասերմանը և ընտրական ինստիտուտների ձևախեղմանը: 2013 թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած ՀՀ Նախագահի ընտրությունները յուրօրինակ ռեֆերենդում էին գործող իշխանության համար, և նույնիսկ այդ պայմաններում իշխանությունները ձախողվեցին, իսկ ժողովուրդը հերթական անգամ «ոչ» ասաց նրանց վարած քաղաքականությանը:

Մենք վստահ ենք, որ դարավոր իմաստությունը և քաղաքական այդ դժվար ճանապարհը, որ բոլորս անցել ենք համատեղ, հնարավորություն կտա ամփոփել ժողովրդի հաղթարշավը դեպի ազատ ու մրցունակ պետության հաստատում:

Մեր ողջ համոզմունքով և գործունեությամբ փաստում ենք մեր նվիրվածությունը և հետևողական պայքարը հանուն ազատության,  արդարության և ժողովրդավարության հաստատմանը մեր երկրում», – ընդգծում են հայտարարության հեղինակները:

Tekali Taxi