2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

«Երկրի նախագահը վատը կամ լավը չի լինում...». ելույթ Ազատության հրապարակում

«Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանն Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ առաջարկել է միասնական թիմով մասնակցել մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Արմեն Պողոսյանն առաջարկել է, որ ցուցակը գլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Երևանում կուտակված է մեր երկրի կեսը: Չենք կարող անուշադրության մատել գալիք ընտրությունները», - ասել է նա:

Արմեն Պողոսյանը նաև հայտարարել է, որ երկրի նախագահը վատը կամ լավը չի լինում, նա լինում է ընտրված կամ չընտրված:

Նշենք, որ այսօրվա հանրահավաքին «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հիշեցրել է երեկ Ֆրանսիական համալսարանում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ համալսարանի ղեկավարությունը թույլ չի տվել Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին ավելի վաղ ելույթ ունեցած դերասան Վարդան Պետրոսյանի հանդիպումն ուսանողների հետ:

Արմեն Մարտիրոսյանը նաև, իր խոսքով, ուրախալի լուրեր էլ է հայտնել:

Նա ընթերցել է ղարաբաղյան ազատամարտի մի քանի մասնակիցների հայտարարությունները, որոնք ևս «անմասն չեն մնացել համազգային պայքարից»: