հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Մհեր Սեդրակյանը՝ ընտրությունների «կուռատոր». մամուլ

Մհեր Սեդրակյանը՝ ընտրությունների «կուռատոր». մամուլ

Ժողովուրդ օրաթերթը այսօրվա համարում հրապարակել է հարցազրույց ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ, ով ըստ թերթի, իրականացնելու է Երևանի ավագանու ընտրությունների «կուրացիան»:

«Ես, բնականաբար, խառնվելու եմ, բայց իմ վրա պատասխանատվություն դրված չկա»,- ասել է Սեդրակյանը:

Այն հարցին, թե արյդոք Սեդրակյանը հնարավոր է համարում առանց կեղծիքների հաղթանակ գրանցել ՀՀԿ-ի օգտին՝ պատգամավորը պատասխանել է. «Ինչի՞ չի լինի որ: Հիմի նախագահական ընտրություններում կեղծիքներ կա՞ր, նախագահական ընտրություններին էլ մաքուր աշխատեցինք, էս ընտրություններին էլ կաշխատենք, նորմալ է, ի՞նչ է եղել որ: Բա ուրիշ ո՞վ պետք ա լինի, էդ ցուցակներում մյուս կուսակցություններից ո՞վ կա քաղաքապետի թեկնածու որ.. էս բոլորը հաշվի պիտի առնվի, չէ՞»:

Մյուս թեկնածուների մասին խոսելով՝ Սեդրակյանն ասել է, որ Վարդան Օսկանյանը օրինակ, չի կարող քաղաքապետ աշխատել: «Օսկանյանին մի հատ բերենք Սովետաշեն, բաց թողնենք, ինքը կարա՞ իրա տուն գնա, կգտնի՞ իրա տան տեղը, որ քաղաքապետ էլ դառնա»,- ասել է նա:

Սեդրակյանը հրաժարվել է խոսել ՀԱԿ-ի թեկնածու Վահագն Խաչատրյանի ընտրվելու հնարավորություններից՝ ասելով՝ «եկեք մեռելների մասին չխոսանք»: