Home / Տեսանյութեր / Գյումրիում քննարկելու են «ընդվզումը հաղթական ավարտին հասցնելու ճանապարհը»

Գյումրիում քննարկելու են «ընդվզումը հաղթական ավարտին հասցնելու ճանապարհը»

Ապրիլի 20-ին Գյումրիում տեղի է ունենալու «Համաժողովրդական ընդվզումը հաղթական ավարտին հասցնելու ճանապարհը» թեմայով քննարկում, որը կազմակերպել են «Նախախորհրդարանի» անդամները: Այս մասին Galatv.am-ի հետ զրույցում հայտնել է «Սարդարապատ» շարժում նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը: Վերջինս նշել է, որ հանդիպումը բաց է, և բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն, կարող են մասնակցել:

Ալեք Ենիգոմշյանը հայտնել է նաև, որ նույնը օրը Տիրամայր Նարեկ արվեստի դպրոցում տեղի է ունենալու «Նախախորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանի` Կոմիտաս վարդապետի կյանքի ու գործունեության մասին պատմող տեսաերիզի շնորհանդեսը:

Նշենք, որ «Նախախորհրդարան» միավորման մեջ են մտնում մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ, ինչպես, օրինակ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, ՀՀ առաջին օմբուդսմեն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Tekali Taxi