2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Եղեգնավանի ջրանցքից զինծառայողի դի են դուրս բերել

Արարատի մարզի Եղեգնավան գյուղի ջրանցքից դուրս բերված ավտոմեքենայում հայտնաբերվել է ՌԴ N ուղեկալի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ 23-ամյա Թ. Առաքելյանի (Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղ) դին: Այս մասին հայտնում է ԱԻ նախարարության կայքը:

Համաձայն հաղորդագրության, դեպքը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան. «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից Կախանովի ջրանցքը: