Home / Հայաստան / Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը նոր պաշտոն ստացավ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը նոր պաշտոն ստացավ

ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. մայիսի 7-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ է նշանակվել Գ.Խաչիկյանը` ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնից: Այս մասին հայտնել է գլխավոր դատախազության կայքը:

Կայքը նաև տեղեկացրել է, որ  ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պարտականությունների կատարումը դրվել է նույն վարչական շրջանների դատախազի տեղակալ Լ.Չարխիֆալակյանի վրա:

Tekali Taxi