Home / Հայաստան / 23-ամյա Լիանան իրեն հարվածած տղային կարգի հրավիրելու համար օդ է կրակել

23-ամյա Լիանան իրեն հարվածած տղային կարգի հրավիրելու համար օդ է կրակել

Մայիսի 5-ին, ժամը 22.10-ին  Մաշտոցի պողոտայի թիվ 40 շենքի մոտից բաժին հրավիրել 23 ամյա Լիանա Ն.-ն, ով ժամը 22:05-ին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Մաշտոցի պաղոտայում մի տղա իրեն հարվածել ու փախել է: Այս մասին հայտնում է ոստիկանության կայքը:

Արդեն բաժանմունքում  Լիանա Ն.-ն պատմել է, որ ոմն Արթուր ժամը 22.00-ի սահմաններում՝ Ազատության հրապարակում, վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել է իր աչքին և պատճառել ֆիզիկական ցավ, որից հետո ինքն իրեն պատկանող (օրինական) «Մակարով» տիպի 4,5 մմ տրամաչափի  օդաճնշիչ ատրճանակից  3-4 անգամ կրակել է օդ` տղային կարգի հրավիրելու նպատակով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուրի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:

Tekali Taxi