Գլխավոր / Հայաստան / Հայաստանում տեղումները կշարունակվեն

Հայաստանում տեղումները կշարունակվեն

Հայաստանում մայիսի 15-ին և 18-ին՝ հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, 16-ին, 17-ին, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին, 17-ին, 19-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 18-ին նույնքանով կբարձրանա:

Երևանում մայիսի 15-ին, 18-ին՝ հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հնարավոր է, 16-ին, 17-ին, 19-ին սպասվում կարճատև անձրև և ամպրոպ: