2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Տրանսպորտի նախարարությունը ուղևարձի բարձրացման վերաբերյալ դիմում չի ստացել

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն ընդհանուր օգտագործման տրանսպորտով միջպետական և միջմարզային երթուղիների ուղևարձի բարձրացման վերաբերյալ դիմում չի ստացել: Այս մասին ասված է նախարարության տարածած  հայտարարության մեջ, որում անդրադարձ է արվում համացանցում տարածված տրանսպորտի թանկացման մասին լուրերին:

«Հետևաբար որևէ երթուղու ուղևարձի թանկացման հարց նախարարության կողմից չի քննարկվում և ենթակա չէ քննարկման», - ասված է հայտարարության մեջ: