Home / Հայաստան / Բագրատյանը վարչապետին հարցրել է փոքր սեփականատերերի իրավունքներից

Բագրատյանը վարչապետին հարցրել է փոքր սեփականատերերի իրավունքներից

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանբտ Բագրատյանն այսօր Ազգային ժողովում սեփականատերերի շահերի մասին հարց է բարձրացրել: Խոսքը գնում է այն մարդկանց մասին, ովքեր դեռևս 90-ականներին սեփականաշնորհումով տարբեր ընկերություններում փոքր բաժնետերեր են դարձել, սակայն այժմ մնացել են առանց որևէ սեփականության:

Բագրատյանը որպես օրինակ է ներկայացրել «Երազ» գործարանի աշխատակից Աբրահամ Ավետիսյանի նամակը, ով իր բաժնի համար 60,000 դրամ է պահանջում:

«Ես մարդը չի իմանում, որ 1996 թվից հետո 9 անգամ գնաճ է եղել, ընդամենը 60 հազար է պահանջում, այն էլ, ի դեպ, երկրից գնալու համար», – ասել է Բագրատյանը:

Ըստ նրա՝ սեփականատերերի իրավունքները ոտնահարվում են նաև այլ ընկերություններում, օրինակ՝ «Հիդրոապարատ»-ում, Հատոցաշինական գործարանում:

Պատասխանելով հարցին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է, որ ոլորտում կան խնդիրներ:

«Կառավարությունն այդ հարցով պատրաստ է ինչ լծակներ ուզում եք տրամադրել ձեզ՝ ընդդիմությանը, որպեսզի կարողանանք պաշտպանել փոքր սեփականատերերի իրավունքները», – ասել է Տիգրան Սարգսյանը՝ առաջարկելով, օրինակ, խնդրի կապակցությամբ հաձնաժողով ստեղծել:

«Երբ ես հարց եմ տալիս, արդեն համագործակցում եմ: Եթե ստեղծեք հանձնաժողով, խնդրեմ, ես  կիմիանամ»,- պատասխանել է Հրանտ Բագրատյանը:

Tekali Taxi