Home / Հայաստան / Վարչապետին պատմել են, որ կարկուտի օրը ամպը «սարքված է» եղել և ուղղորդվել է

Վարչապետին պատմել են, որ կարկուտի օրը ամպը «սարքված է» եղել և ուղղորդվել է

Մայիսի 12-ին տեղացած կարկուտից տուժած Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչները տարակուսում են, թե ինչպես է այդ օրը ոչ կարկտաբեր ամպը նման ավերածություններ հասցրել: Epress.am-ի հետ զրույցում Մրգաշատի բնակիչ Երեմ Առաքելյանը պատմել է, որ իրենք սովորաբար հնարավոր կարկուտի մասին տեղեկանում են ամպերի տեսակից: Առաքելյանի խոսքով՝ կարկտաբեր ամպը ծաղկակաղամբի տեսք ունի, և այդ դեպքում հակակարկտային կայանն օգնում է, իսկ այդ օրը ամպը եղել է, ինչպես գյուղացիներն են անում, «խաղաղ»: Առաքելյանը նշել է, որ գյուղում կարծիք կա, թե այդ «խաղաղ» ամպը «սարքված է» եղել, այն է՝ ինչ-որ տեղից ուղղորդվել է որոշակի տեխնիկական միջոցներով:

Այսօր Առաքելյանը Մրագաշտ ժամանած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին պատմել է իր մտահոգությունները՝ ասելով, որ ինքն ագրոնոմ է: Նա նաև հարցրել է, թե ինչպես է եղել, որ այդ «խաղաղ ամպն» ավերել է գյուղը և ինչ լուծում է ստանալու իրենց խնդիրը:

Սարգսյանը պատասխանել է, որ ինքն Արմավիրի մարզ է ժամանել խնդիրներին ծանոթանալու, լուծում գտնելու և գյուղացիներին օգնելու նպատակով:

Գյուղացիների հետ կարճատև զրույցից հետո վարչապետը հեռացել է:

Tekali Taxi