Home / Հայաստան / Հրանտ Մաթևոսյանի եղբորորդուն սպանողը Վրաստանում է. թերթ

Հրանտ Մաթևոսյանի եղբորորդուն սպանողը Վրաստանում է. թերթ

Հրանտ Մաթևոսյանի եղբորորդու` Թովմա Մաթևոսյանին սպանողը Վրաստանում է, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթը հիշեցնում է, որ Մաթևոսյանը Մոտկորի անտառապետն էր. նրա և բնապահպանության տեսուչ Տիգրան Մելիքյանի վեճի արդյունքում վերջինս դանակահարել էր անտառապետին՝ դանակը մտցնելով ուղիղ սրտի մեջ:

Մաթևոսյանը մահացել էր հիվանդանոցի ճանապարհին: Դեպքը տեղի էր ունեցել 2 այլ անտաառապետերի աչքի առաջ, որոնք չէին հասցրել միջամտել:

Դեպքից անմիջապես հետո Մելիքյանն ուղևորվել էր Բագրատաշենի անցակետ և հատել հայ-վրացական սահմանը:

«37-ամյա հանցագործի նկատմամբ հետախուզում է հայտարարված, հարազատները համոզում են գալ ու հանձնվել: Մեր տեղեկություններով՝ նրա հայրը մեկնել է Վրաստան՝ որդուն բերելու»,- գրում է թերթը:

Tekali Taxi