Home / Հայաստան / Գեներալ Մանվելի եղբորորդին նրա դեմ գնաց՝ քանդելով «Բերլինյան պատը»

Գեներալ Մանվելի եղբորորդին նրա դեմ գնաց՝ քանդելով «Բերլինյան պատը»

Էջմիածնի Արշալույս գյուղում շաբաթ օրը ցնծություն էր` քանդվում էր «Բեռլինի պատը», գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթի փոխանցմամբ՝ գյուղացիների ու իրավապահների բազմությունը բացում էր այն ճանապարհը, որը գեներալ Մանվել Գրիգորյանն ու իր որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը տարիներ շարունակ փակել էին, որպեսզի իրենց տան մոտով երթևեկություն չլինի: Ճանապարհի այդ հատվածում հողապատնեշ էին սարքել, որը խոչընդոտում էր երթևեկությունը:

«Սակայն շաբաթ օրը գեներալի եղբորորդին՝ Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, «քաջություն ու կամք» դրսևորեց՝ դուրս գալու հորեղբոր ընտանիքի դեմ: Հիշեցնենք, որ գյուղապետն ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է, և վերջիններս թշնամական հարաբերություններ ունեն հորեղբոր ընտանիքի հետ: Թե ինչպես ստացվեց, որ գեներալի արգելափակոցը համարձակվեցին փլուզել, փորձեցինք ճշտել գյուղապետ և պատգամավոր եղբայրներից: Պատգամավորը՝ Հրանտ Գրիգորյանը, խոստացավ 10 րոպեից զանգել ու հարցերին պատասխանել, սակայն հեռախոսն անջատեց ու ողջ օրը դարձավ անհասանելի»,- նշում է «Հրապարակ»-ը:

Tekali Taxi