Home / Հայաստան / ՀԱԿ ակտիվիստները ԵԽԽՎ նախագահի այցին ընդառաջ բողոքի ակցիա են նախապատրաստում

ՀԱԿ ակտիվիստները ԵԽԽՎ նախագահի այցին ընդառաջ բողոքի ակցիա են նախապատրաստում

Մայիսի 29-ի երեկոյան եռօրյա այցով  Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը:

Ինչպես հաղորդում են ԱԺ լրատվական բաժնից, այցի ընթացքում ԵԽԽՎ նախագահը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: ԵԽԽվ նախագահը կմասնակցի Երևանում կայանալիք ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի և Բյուրոյի նիստերին:

ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

ԵԽԽՎ նախագահի՝ Հայաստան ժամանելուն ընդառաջ Facebook-ում իրադարձության էջ է բացվել, որի հեղինակ, «Հայ ազգային կնգրես» կուսակցության ակտիվիստ Արեգ Գևորգյանը հրավիրում է մայիսի 31-ին, ժամը 13.30-ին հավաքվել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ՝ բողոքի ակցիա անցկացնելու:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում տեղ գտած ամենաթողության, երկրի հանցավոր կառավարման, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման պատճառներից մեկը հանդիսանում է վերոնշյալ երևութների նկատմամբ միջազգային հանրության` տվյալ պարագայում ԵԽԽՎ-ի ոչ համաչափ արձագանքը, մայիսի 31-ին` ժամը 13:30-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց, որտեղ տեղի է ունենալու ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը, Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական միությունը կանցկացնի բողոքի ակցիա», – նշված է ֆայեսբուքյան էջում:

Tekali Taxi