Home / Հայաստան / Ոստիկանության փոխգնդապետն ու նրա կինը մեղադրվում են վաշխառության մեջ

Ոստիկանության փոխգնդապետն ու նրա կինը մեղադրվում են վաշխառության մեջ

Քաղաքացու հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության փոխգնդապետի կողմից  վաշխառությամբ զբաղվելու դեպքի առթիվ։

Հատուկ քննչական ծառայությունը նշում է, որ արդյունքում պարզվել է, թե ոստիկանության փոխգնդապետն ու նրա կինը զբաղվել են վաշխառությամբ, մասնավորապես, պարտքով գումար են տվել ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող՝ ամսական տասը տոկոսով:

Մայիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փոխգնդապետի և նրա կնոջ գործողություններից տուժել է ոչ միայն դիմումատու կինը, այլ նաև՝ մեկ այլ քաղաքացի։

«Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ քրեական գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ», – հայտնում է ՀՔԾ-ի պաշտոնական կայքը:

Tekali Taxi