Home / Հայաստան / Փոքր և միջին խանութներում առևտրի ծավալները նվազել են. թերթ

Փոքր և միջին խանութներում առևտրի ծավալները նվազել են. թերթ

Երևանի կենտրոնում գտնվող մի քանի փոքր և միջին խանութներում առևտրրի ծավալները վերջին ամիսներին էականորեն նվազել են, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Տարբեր խանութների աշխատակիցներ երեկ թերթի թղթակցին հայտնել են, որ նվազումը կազմում է մոտ 30-40 տոկոս: Վաճառողների ու մենեջերների սեփական ուսումնասիրությունների համաձայն, առևտրի ծավալների նվազումը կապվում է արտագաղթի և գների աճի հետ: Ըստ վաճառողների՝ հիմա մարդիկ նախընտրում են գնել միայն առաջին անհրաժեշտության սննդամթերք, իսկ ահա երշիկեղենից գրեթե հրաժարվել են: Որոշ խանութներում էլ նշել են, որ առևտրի ծավալները նվազել են, քանի որ եթե մարդիկ նախկինում կիլոգրամներով էին առևտուր անում, հիմա գրամ-գրամ են առնում:

«Հիմա, օրինակ, 3 հատ նրբերշիկ են գնում և մի քանի գրամ կարագ»,- ասել է Երևանի կենտրոնում գտնվող խանութի վաճառողը:

Tekali Taxi