Home / Հայաստան / Ազատամարտիկը 4 օր նստացույց կանի Ազատության հրապարակում

Ազատամարտիկը 4 օր նստացույց կանի Ազատության հրապարակում

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը հունիսի 4-ից նստացույց է անցկացնելու Ազատության հրապարակում:

Ավետիսյանի հայտարարության մեջ ասված է. «Ես` ազատամարտիկ և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանս, ս.թ. հունիսի 4-ի առավոտյան ժամը 10-ից մինչև հունիսի 7-ի երեկոյան ժամը 7-ը Երևանի Ազատության հրապարակում անցկացնում եմ շուրջօրյա նստացույց՝ ի պաշտպանություն ազատամարտիկների և զինծառայողների արժանապատիվ կյանքի:

Հիշեցնենք, որ տասնյակ ազատամարտիկներ մայիսին մի շարք ակցիաներ են կազմակերպել և նստացույց արել՝ պահանջելով ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան արմատապես վերանայել ազատամարտիկների և մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքները, վերանայել զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը, ըստ այդմ կատարել վերահաշվարկ և փոխհատուցել ազատամարտիկներին ու կենսաթոշակի անցած զինծառայողներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին:

Ավելի վաղ Ավետիսյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, թե  ՀՀ կառավարությունը, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջները, անտեսում է ազատամարտիկների, զինծառայողների և նրանց ընտանքիների անդամների սոցիալական իրավունքները՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը հատուկ քաղաքականություն է իրականացնում զինծառայողներին հնարավորինս ցածր կենսաթոշակ վճարելու նպատակով:

Tekali Taxi