Home / Հայաստան / Կարկուտից տուժած անապահով ընտանիքներին միանվագ 50 հազարական դրամ կտան

Կարկուտից տուժած անապահով ընտանիքներին միանվագ 50 հազարական դրամ կտան

Արմավիրի մարզում 2013 թ. մայիսի 12-ին կարկտահարությունից հարյուր տոկոս տուժած քսաներեք գյուղերի սոցիալապես անապահով 1606 ընտանիքներին հրատապ միանվագ օգնություն է ցուցաբերվելու 50 հազարական դրամի չափով։ Այս մասին այսօր որոշում է կայացվել ՀՀ կառավարության նիստի ընթացքում:

Կառավարության կայքի հաղորդմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարկուտից տուժած գյուղացիները չեն կարողանում վճարել իրենց հողի հարկը և օգտագործված ոռոգման ջրի վարձավճարը, գործադիրը ծախսերի փոխհատուցման  նպատակով Արմավիրի մարզպետարանին է հատկացրել 207 մլն դրամ։ նրանցից շատերը շարունակում էին պնդել, որ օգնությունը անհամաչափ է կրած վնասներին:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի մի քանի համայնքների բնակիչներ մայիսի 20-ին փակել էին Արմավիր-Երևան ճանապարհը՝ կառավարությունից պահանջելով լուծել իրենց խնդիրները: Նրանից հետո, երբ կառավարությունը հրապարակեց, թե ինչով է աջակցելու գյուղացիներինգյուղերի բնակիչներից շատերը շարունակում էին պնդել, որ օգնությունը անհամաչափ է կրած վնասներին:

Tekali Taxi