Home / Հայաստան / Ջհանգիրյանն այցելել է ՊՆ քննչական բաժին (թարմացված)

Ջհանգիրյանն այցելել է ՊՆ քննչական բաժին (թարմացված)

Այսօր ժամը 19.30-ին Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը սեփական նախաձեռնությամբ այցելել է ՀՀ ՊՆ քննչական ծառայություն և պատասխանել քննիչի հարցերին: Այս մասին հաղորդում է Կոնգրեսի մամուլի գրասենյակը՝ չհայտնելով այլ մանրամասներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշել էր, թե ՀՀ ՊՆ քննչական ծառայության քննիչի կողմից ծանուցագիր է ուղարկվել Գագիկ Ջհանգիրյանին, որով վերջինս հունիսի 13-ին ժամը 10:00-ին հրավիրվել է քննչական բաժին որպես վկա հարցաքննելու համար:

Համաձայն ՊՆ-ի տարածած հաղորդագրության, քննիչը ցանկանում էր ստուգել Գորիսի կրակողների գործով Ջհանգիրյանի կողմից տարածված տեղեկատվության աղբյուրը և ստուգել դրա ճշմարտացիությունը:

ՊՆ-ն նշում է, որ խնդրո առարկա նյութը տպագրվել է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում՝ «Վիրավորների թիվը երկուսից ավելի է» վերտառությամբ:

Թերթը մեջբերել է Ջհանգիրյանի կողմից «Civilnet» ինտերնետային հեռուստաընկերության տաղավարում ասված խոսքերը, որոնք վերաբերել են հուլիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցներին:

«Տեղի է ունեցել ծանրագույն հանցագործություն: Մեկը սպանվել է, բանակի սպան, հրամանատարը ծանր վիրավորվել են: Էլի վիրավոր կա: Ես վստահ եմ, որ էդ երկուսը չեն վիրավորվել: Իմ տեղեկություններով` վիրավորների թիվն ավելի շատ է»:

Tekali Taxi