Home / Հայաստան / Ուսման վարձի զեղչեր` կարկուտից տուժած համայնքների ուսանողներին

Ուսման վարձի զեղչեր` կարկուտից տուժած համայնքների ուսանողներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայաստանյան պետական բուհերի ռեկտորներին առաջարկում է Արմավիրի մարզի կարկուտից առավել տուժած 22 համայնքների ուսանողների համար ուսման վարձի առավելագույն չափով զեղչեր կիրառել: Նման առաջարկով շրջաբերականը նախարարն արդեն ուղարկել է պետական բուհերի ռեկտորներին, հաղորդում է ԿԳՆ կայքը: 

ԿԳՆ-ն նաև ներկայացրել է կարկուտից տուժած համայնքների ցանկը, որոնց ուսանողների համար զեղչեր կկիրառվեն՝ Արմավիր, Ալաշկերտ, Արևիկ, Ամասիա, Արաքս, Ակնալիճ, Արշալույս, Բերքաշատ, Բամբակաշատ, Գետաշեն, Հայկավան, Հուշակերտ, Նալբանդյան, Նոր-Կեսարիա, Նոր Արտագերս, Նոր Արմավիր, Շենիկ, Շենավան, Ջրաշեն, Սարդարապատ, Քարակերտ, Ֆերիկ:

Tekali Taxi