Home / Հայաստան / Տեղատարափ անձրև Թուրքիայում. ցուցարարները թաքնվում էին պլաստմասե ծածկոցների տակ

Տեղատարափ անձրև Թուրքիայում. ցուցարարները թաքնվում էին պլաստմասե ծածկոցների տակ

Այսօր գիշերվանից տեղատարափ անձրև է սկսվել արևմտյան Թուրքիայում, որը լուրջ խնդիրներ է առաջացրել Ստամբուլում: Այժմ քաղաքում և շրջակայքում երթևեկությունը խիստ ծանրաբեռնված է, հաղորդում է Today’s Zaman-ը:

Ստամբուլի Ֆատիհ և Բեյօղլու կենտրոնական թաղամասերում անձրևն ավելի ուժեղ է եղել, քան քաղաքի մյուս մասերում՝ խցանելով մեքենաները հեղեղված փողոցներում:

Անձրևից տուժել է նաև Բեյօղլուի մաս կազմող Թաքսիմը, որտեղ այժմ հավաքված են հարյուրավոր ցուցարարներ: Ցուցարարներից շատերը, ովքեր չունեին անձրևանոցներ, ծածկվելու այլընտրանքային միջոցներ են գտել՝ ապաստարան փնտրելով պլաստմասե ծածկոցների տակ:

Մանիսա, Բուրսա, Թեքիրդաղ, Էդիրնե և Այդին նահանգները լրջորեն տուժել են անձրևից: Հանկարծակի տեղատարափից առաջացած ջրհեղեղները շատ տներ լցրել են ջրով, իսկ Այդին քաղաքում մի մարդ մահացել է կայծակի հարվածից:

Tekali Taxi