Home / Հայաստան / «Ալմաստ» կառամատույցից գնացքների շարժի կառավարման գործիքներ են գողացել

«Ալմաստ» կառամատույցից գնացքների շարժի կառավարման գործիքներ են գողացել

Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը կողոպտել են «Հարավկովկասյան երկաթուղի»  (ՀԿԵ) ընկերության «Ալմաստ» կառամատույցի հերթապահի աշխատատեղը:

Կառամատույցը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Անհայտ անձինք գողացել են գնացքների շարժի կառավարման համար օգտագործվող աշխատանքային պարագաներն ու գործիքները: Ներկա պահին քննություն է կատարվում:

ՀԿԵ-ն տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ գողությունները երկաթուղում ոչ միայն զուտ քրեական հանցագործություններ են, այլև քաղաքացիների կյանքի և առողջության համար իրական վտանգ:

«Օրինակ, մի քանի մետր կապի մալուխի գողությունը, որը հասարակ մարդու կարծիքով մեծ արժեք չի ներկայացնում, կարող է բերել կայարանների, սլաքային փոխադրիչների, լուսաֆորների միջև կապի կորստի, գնացքների չվացուցակներում խախտումներին և որպես հետևանք՝ գնացքների վթարների», – ասվածէ ընկերության հայտարարության մեջ: 

Tekali Taxi