Home / Հայաստան / Թբիլիսիում տասնյակ պաշտոնյաների հարցաննքության են կանչել, այնուհետև բերման ենթարկել

Թբիլիսիում տասնյակ պաշտոնյաների հարցաննքության են կանչել, այնուհետև բերման ենթարկել

Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության մի քանի պատգամավորներ կանչվել են հարցաքննության և բերման ենթարկվել: Այս մասին հայնտնել է կուսակցության նախագահ Կոկի Իոնատամիշվիլին:

Նրա խոսքով՝ այս մարդիկ հարցաքքնության են կանչվել վկայի կարգավիճակով և բերման են ենթարկվել տարբեր մարմինների, այդ թվում՝ Ֆինանսների նախարարության քննչական ծառայության կողմից: Բերման ենթարկվածների թվում են Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Դավիթ Նինիձեն, պատգամավոր Մամուկա Ախվլեդիանին և «Միացյալ շարժման» այլ ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը, Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը բերման է ենթարկել քաղաքապետարանի և քաղաքային խորհրդի մինչև 30 աշխատակիցների: Քաղաքապետարանի մամուլի ծառայության ներկայացուցիչ Նատի Տաբագարիի տեղեկություններով՝ նրանք բերման են ենթարկվել այսօր առավոտյան իրենց տների մոտ, հայտնում է «Georgia Online»-ը:

Թբիլիսիի Քաղաքային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Մամուկա Ախվլեդիանին պատմել է, որ առավոտյան դուրս է եկել տնից ծառայողական մեքենայով: Այդ պահին անծանոթ մեքենան և քաղաքացիական հագուստով մարդիկ փակել են ճանապարհը, նրան մեքենայից դուրս հանել, նստեցրել իրենց մեքենան և հայտնել, որ ձերբակալված է: Ավելի ուշ «Թբիլիսի Մարիոթ» հյուրանոցի մոտ նրան նստեցրել են մեկ այլ մեքենա և ձեռնաշղթաներ հագցրել:

Ախվլեդիանիին սկզբում բերել են Ֆինանսական ոստիկանության մոտ, այնուհետև Օրտաչալայի դատախազություն: Ախվլեդիանին հայտարարել է, որ իրեն այդ գործակալություններից և ոչ մեկը չեն տարել, այլ պարզապես շրջել են Թբիլիսիի փողոցներով, որից հետո հանել են նրա ձեռնաշղթաները, ներողություն խնդրել և ասել, որ թյուրիմացություն էր եղել: 

Tekali Taxi