Home / Հայաստան / «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի գինեկոլոգը դատարանի առջև կկանգնի

«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի գինեկոլոգը դատարանի առջև կկանգնի

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, հուլիսի 16-ին տեղի կունենա բժշկի դեմ հերթական գործով առաջին դատական նիստը, հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը: 

Երևանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ Վիրաբուժագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասով՝  Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը:    

Ըստ մեղադրանքի, բժիշկը բժշկական կենտրոն ընդունելով Լոռու մարզի Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին, ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը: 

Tekali Taxi