Home / Հայաստան / Հովիկ Աբրահամյանի որդուն մարզպետ դարձնելու ծրագրերը վտանգված են. թերթ

Հովիկ Աբրահամյանի որդուն մարզպետ դարձնելու ծրագրերը վտանգված են. թերթ

Հովիկ Աբրահամյանը ցանկանում է իր որդուն Արտաշատի քաղաքապետ, ապա նաև Արարատի մարզպետ դարձնել, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Այդ ամենը նա պատրաստվում էր անել բավական բարդ կոնֆիգուրացիայով, որովհետև Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանին ոչ մի կերպ չէր հաջողվում համոզել հրաժարական տալ: Թերթը նշում է, որ Հովիկ Աբրահամյանը ցանկանում էր Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին տանել Սուրիկ Խաչատրյանի տեղը՝ Սյունիքի մարզպետ, Արտաշատի քաղաքապետին դարձնել ժամանակավոր մարզպետ, իր որդի Արգամին՝ քաղաքապետ, հետո մարզպետին բերել կրկին քաղաքապետ, իր որդուն տանել մարզպետ:

Սակայն այժմ, թերթի պնդմամբ, այդ ծրագրերը վտանգված են, քանի որ խորհրդարանում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հաշվետվության ժամանակ Աբրահամյանը քննադատություն է հնչեցրել:

«Այդ պահվածքը, մեր տեղեկություններով, բավական զայրացրել է Սերժ Սարգսյանին, ինչն էլ պատճառ էր դարձել, որ շաբաթ օրը Հովիկ Աբրահամյանը նախագահականում տեղի ունեցած բավականին ընդլայնված կազմով խորհրդակցությանը չմասնակցի», – գրում է թերթը: 

Tekali Taxi