2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Իշխան Զաքարյանի տան կառուցման ժամանակ օտարերկրյա ներդրումներ չեն եղել. նախարար

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատան կառուցման ժամանակ օտարերկրյա ներդրումներ չեն արձանագրվել: Այս մասին այսօր հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ օտարերկյա ներդրումներ են եղել Զաքարյանի առանձնատան կառուցման ժամանակ և ինչպե՞ս կարող է ամեն քաղաքացի իր տունը կառուցելու համար ներդրումներ գտնել:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին, պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, Զաքարյանն ասել էր, որ իր շքեղ առանձնատունը կառուցվել է օտարերկրյա ներդրումների շնորհիվ: ՎՊ նախագահը ներդրողի անուն չէր նշել. մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝  խոսքը ամերիկահայ մեծահարուստ Ալբերտ Բոյաջյանի մասին է: