Home / Հայաստան / Գյուղացիները փակել են դեպի Թեղուտի հանք ճանապարհը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գյուղացիները փակել են դեպի Թեղուտի հանք ճանապարհը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր առավոտյան Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչները փակել են դեպի Թեղուտի հանքավայր տանող ճանապարհը՝ թույլ չտալով հանքի աշխատակիցներին գնալ աշխատանքի: Այս բողոքի ակցիան հարուցել է հանքի աշխատակիցների զայրույթը, և նրանք փորձել են հավաքվածներին համոզել ազատել ճանապարհը:

Բողոքի մասնակիցները, սակայն, ասել են, որ եթե իրենք խախտում են որևէ մեկի տեղաշարժման իրավունքը, ապա իրենց այդ իրավունքը «Վալլեսքս»  ընկերությունը առաջինն է խախտել՝ դեպի սրբավայր մատուռ տանող ճանապարհին անցակետ տեղադրելով: Հանքավայրի աշխատակիցները հորդորել են գյուղացիներին «միտինգ չդարձնել» :

Գյուղացիները պնդել են, որ միայն դեպի մատուռ տանող դարպասները բացելու դեպքում կհեռանան ճանապարհից, սակայն դեպքի վայր եկած ոստիկանները հորդորել են այդ հարցով դիմել ղեկավարությանը:

Բանակցությունները դեռ շարունակվում են:

Տեսանյութը Youtube-ում տեղադրել է Արմեն Կոտոլյանը 

Tekali Taxi