Home / Հայաստան / ԱՄՆ-ում ևս մեկ հայի դատում են ապահովագրական ընկերությանը խաբելու համար

ԱՄՆ-ում ևս մեկ հայի դատում են ապահովագրական ընկերությանը խաբելու համար

ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում բժշկական կլինիկայի սեփականատեր, հայազգի Անահիտ Հովհաննիսյանը խոստովանել է իր մեղքը ամերիկյան Medicare և Medicaid պետական ապահովագրական համակարգերից խարդախությամբ գումարներ շորթելու մեջ: Այս մասին հաղորդում է AP գործակալությունը:

Նախորդ շաբաթ Նյու Օռլեանի շրջանային դատարանում ինքնախոստովանական ցուցմունք տված 34-ամյա Անահիտ Հովհաննիսյանին 10 տարվա ազատազրկում է սպառնում: Նրա ընկերությունը՝ Health Guard Inc.-ը, մեղավոր է ճանաչվել ապօրինի կերպով գումարների յուրացման մեջ:

Դաշնային դատախազների խոսքով՝ հիվանդներին կլինիկայում ստիպել են անցնել բժշկական թեստեր, որոնք անհրաժեշտ չեն եղել ախտորոշման համար, և հրաժարվել են դեղատոմսեր տրամադրել, եթե նրանք չեն ցանկացել անցնել թեստերը:  Գործով դատավճիռը հրապարակվելու է սեպտեմբերի 26-ին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում 3 տարի առաջ բացահայտվել է Medicare ցանցից միլիոնավոր դոլարներ շորթած խմբավորումը, որը գործում էր հայազգի Արմեն Ղազարյանի (Պզո) գլխավորությամբ: Դրանից հետո իրավապահները ապահովագրական համակարգից գումարներ շորթելու տասնյակ դեպքեր են բացահայտել:  

Tekali Taxi