Home / Հայաստան / Անահիտ Բախշյանը քաղաքապետին խնդրել է կանխել դպրոցներում առկա ապօրինությունը

Անահիտ Բախշյանը քաղաքապետին խնդրել է կանխել դպրոցներում առկա ապօրինությունը

Այս օրերին երևանյան դպրոցների որոշ տնօրեններ, մասնավորապես, թիվ 27 հիմնական դպրոցի տնօրեն Ս.Սարգսյանը, դպրոցի բոլոր ուսուցիչներին մի ցուցակով 2 ամիս առաջ ծանուցում են իրենց կրճատման մասին՝ վկայակոչելով Աշխատանքային օրենսգիրքը: Այս առնչությամբ Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի ղեկավար Անահիտ Բախշյանը քաղաքապետին նամակ է ուղղել, որում խնդրում է կանխել այդ ապօրինի գործունեությունը, քանի որ ուսուցչի հետ կնքվող աշխատանքային պայմանագիրն անժամկետ է:

«Դպրոցի մեթոդ-միավորումները նախնական դասաբաշխում են անում նախքան ուսուցիչների արձակուրդ գնալը և այն ներկայացնում տնօրենին: Այնուհետև  ուսուցիչը պետք է ծանուցվի հաջորդ ուստարում ունենալիք ժամերի մասին: Եթե իսկապես ժամերի նվազման պատճառով դպրոցում պետք է այս կամ այն առարկայի ուսուցիչ կրճատվի, ապա ուսուցչի համար հրապարակայնորեն պետք է հիմնավորվի, թե ինչու հենց տվյալ ուսուցիչը պետք է կրճատվի: Այս ամենի մասին ուսուցիչները պետք է իմանան նախքան արձակուրդ գնալն ու դրանից հետո տնօրենը կրճատման մասին պետք  է ծանուցի տվյալ ուսուցչին:

Այս ահազանգի մասին նամակներ են ուղարկվել նաև ՀՀ ԿԳՆ կրթության և Աշխատանքի պետական տեսչությունների պետերին», – ասված է «Բարև Երևան»-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Tekali Taxi