Home / Հայաստան / Հայաստանի տարբեր գերեզմանատներում խոտածածկ տարածքներ են այրվել

Հայաստանի տարբեր գերեզմանատներում խոտածածկ տարածքներ են այրվել

Հուլիսի 8-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարության կայքը, մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի գերեզմանատան տարածքում այրվել է մոտ 5500 քմ խոտածածկ տարածք, Բյուրական գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 1000 քմ, Շիրակի մարզի Իսահակյան գյուղինհարակից արտերում՝ 1 հա խոտածածկ տարածք և 70 քմ ցորենի արտ, Գուսանագյուղ գյուղում՝ 1 հա հնձած անասնակեր, Արմավիրի մարզի Շահումյան գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 4 հա ցորենի արտ, Երևանի Շահումյանի գերեզմանատանը՝ մոտ 1000 քմ և Լեփսիուսի 6-րդ փողոցին հարակից գերեզմանատան մոտակայքում՝ 3000 քմ խոտածածկ տարածք և կուտակված աղբ (մոտ 4 խմ): Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Tekali Taxi