Home / Հայաստան / Ե՞րբ են փակվել երևանյան 7 մանկապարտեզներ. Անահիտ Բախշյանը նամակ է գրել քաղաքապետին

Ե՞րբ են փակվել երևանյան 7 մանկապարտեզներ. Անահիտ Բախշյանը նամակ է գրել քաղաքապետին

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը ցանկանում է իմանալ՝ երբ են փակվել  երևանյան 7 մանկապարտեզները: Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ տարոն Մարգարյանին: Նամակում նշված է, թե Երևանի քաղաքապետարանի կայքի համապատասխան բաժնում մանկապարտեզները  համարակալված են 1-162 համարներով, այսինքն՝ Երևանում պետք է գործեր 162  մանկապարտեզ, սակայն, ըստ նույն աղբյուրի, գործում է 155-ը:

«Չեն գործում Կենտրոնի թիվ 1, Նոր Նորքի թիվ 155 և Շենգավիթի թիվ 131,137,138,141,143 մանկապարտեզները: Տեղեկացնեմ նաև, որ խորհրդային տարիներին դրանց թիվը մոտ 260 է եղել, օրինակ՝ այսօրվա թիվ 100-ը նախկինում եղել է թիվ 254, իսկ անկախության տարիներին ավելացել է 2-ը. 1991թ.՝ թիվ 44-ը, 2005թ.՝ թիվ  54-ը», – նշել է Անահիտ Բախշյանը:

Նա քաղաքապետին խնդրել է տեղեկացնել, թե երբ և որ որոշումների հիման վրա են փակվել վերոնշյալ մանկապարտեզները: 

Tekali Taxi