Home / Հայաստան / Հրաչյա Հարությունյանի դուստրը «բացի ծաղրելուց» խնդրում է աջակցել հորը

Հրաչյա Հարությունյանի դուստրը «բացի ծաղրելուց» խնդրում է աջակցել հորը

Ռուսաստանում ձերբակալված Հրաչյա Հարությունյանի դուստրը ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է, որ իր հայրը ազատամարտիկ է եղել, և խնդրում է աջակցել նրան:

Հրաչյա Հարությունյանի դուստրը «Ֆեյսբուք»  սոցիալական ցանցի իր էջում այսօր գրել է հոր մասին: Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ Հարությունյանի վարած «Կամազը» բախվել է մարդատար ավտոբուսին, որի հետևանքով 18 մարդ է զոհվել:

«Ես Լիլիթ Հարությունյանն եմ, որն ունի բազմաթիվ ցավալի պատմություններ, որին ավելացավ նաև իմ հոր՝ Հրաչյա Հարությունյանի դեպքը, առաջին հերթին, ուզում եմ ցավակցել բոլոր զոհվածների հարազատներին: Թող Աստված նրանց տա ուժ ու կորով դիմանալու ու համբերելու, ուզում եմ խնդրել, ինչու չէ նաև պահանջել բոլոր այն պաշտոնական անձանց, ովքեր կարող են ինչ-որ բան անել, օգնել, աջակցել: Խնդրում եմ, որ բացի ծաղրելուց ու նմանատիպ հիմարություններ անելուց, մի պահ քրքրեք ձեր արխիվները ու գտեք ՀՐԱՉ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ անցյալը, որը 90-ականներին գնաց կամավոր կռվելու ու ձեր նման հաստավիզների անդորրը սեփական կյանքի գնով պաշտպանելու: Թող տա Աստված ոչ ոք նման դեպքի չհանդիպի, բայց լսի պարոն չգիտեմ որտեղի նախագահ, մենակ փող ուտելով չի: Տեղիցդ իրար արի, քո դեմ քո ազգի պաշտպանն ա կանգնած, ով, ազատամարտիկ լինելով հանդերձ, ենթարկվում ա ծաղրանքի, քեզ բռի մեջ վերցրած իշխանության կողմից: Ուղղակի ամոթ ա, սա քո դեմքն ա… ավելին ինքդ մտածի», – գրել է Լիլիթ Հարությունյանը:

Նա նաև խնդրում է տարածել Անահիտ Հայրապետյան օգտատիրոջ կողմից տարածած հետևյալ լուսանկարը.

Tekali Taxi