Home / Հայաստան / Հրաչյա Հարությունյանի հարազատները պնդում են, որ նրա որդու ուռուցքը բանակում ծառայելու հետևանք է. ՊՆ-ն հերքում է

Հրաչյա Հարությունյանի հարազատները պնդում են, որ նրա որդու ուռուցքը բանակում ծառայելու հետևանք է. ՊՆ-ն հերքում է

Ռուսաստանում ձերբակալված վարորդ Հրաչյա Հարությունյանի հարազատները պնդում են, որ նրա որդու՝ Սերոբ Հարությունյանի մահվան պատճառ հանդիսացած գլխուղեղի ուռուցքը բանակում ծառայելու հետևանք է: Այսօր այս մասին ՌԴ դեսպանության մոտ կայացած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Հրաչյա Հարությունյանի քույրը՝ Սեդա Հարությունյանը:

Ռուսաստանյան ԶԼՄ-ները գրել էին, որ Սերոբ Հարությունյանը մահացել է բանակում: ՊՆ-ն հետագայում պարզաբանել էր, որ 21-ամյա երիտասարդը մահացել է զորացրվելուց մոտ մեկ տարի անց՝ 2012 թվականի ապրիլին: 

«Ղարաբաղի զորամասում ա ծառայել՝ Քարվաճառում, ցավերով էկել էր էրեխեն, ասում էր, որ հարված ա կերել գլխին: Պատմում էր, երբ չաստում գլխացավ էր ունենում, դեղ էր ուզում, չէին տալիս, ասում էին՝ ինչ ուզում ես արա: Հենց էնպես 20 տարում էրեխու գլխում ուռուցք չէր առաջանա, ուղղակի չբողոքեցինք», – լրագրողներին ասել է Սեդա Հարությունյանը:

Սերոբի մայրը՝ Անահիտ Մարտիրոսյանը,ավելացրել է, որ եթե իր որդին հիվանդ լիներ, ապա նրան բանակ չէին զորակոչի:

Անդրադառնալով խնդրին՝ 168.am կայքի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է. «Նման դատարկամիտ շահարկումների հետևից մի գնացեք: Ես անձամբ այդ նույն բարեկամների հետ խոսել եմ` քրոջ, հոպարի, պապի: Մարդկանց էմոցիոնալ արտահայտությունները քննարկման առարկա դարձնելը ճիշտ չեմ համարում: Այդ երեխան ծառայել է 2009 թվականից 2011 թվականը: 2012թ. նոր հայտնաբերել են նրա մոտ ուռուցք: Գոյություն ունի բժշկական եզրակացություն, թող նայենք դրան: Չարորակ ուռուցքները ոչ մի կապ չեն ունենում հարվածների կամ նման այլ դրդապատճառների հետ»:

Tekali Taxi