Home / Հայաստան / Թաղապետարանի աշխատողներն ու «թաղի տղերքը» փորձել են միջադեպ հրահրել կանգառում. ակտիվիստ

Թաղապետարանի աշխատողներն ու «թաղի տղերքը» փորձել են միջադեպ հրահրել կանգառում. ակտիվիստ

Այսօր առավոտից Երևանի կենտրոնում շարունակվում են ուղեվարձի թանկացման դեմ ակցիաները: 5 ուսանողներ որոշել են ակցիա անցկացնել նաև մայրաքաղաքի ծայրամասերից մեկում՝ Ավանում:

Այսօր ժամը 11.00-ի սահմաններում մեկ տասնյակ ոստիկաններ փորձել են խոչընդոտել ուղեվարձի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների ակցիան Ավանի կանգառներից մեկում: Ինչպես Epress.am-ին է պատմել ակտիվիստ Անի Կաղինյանը, 5 ուսանողներ պաստառներով կանգնած են եղել Ավանի Բաբաջանյան փողոցի կանգառներից մեկում, երբ իրենց են մոտեցել թվով առնվազն երկու անգամ գերազանցող ոստիկաններ և արգելել են 100 դրամ վճարելու կոչեր հնչեցնել:

Անի Կաղինյանի խոսքով՝ ոստիկաններին են միացել նաև, այսպես կոչված, թաղի տղերքը, Ավանի թաղապետարանի մի խումբ աշխատակիցներ, համատիրության նախագահը, ովքեր փորձել են 5 ուսանողների ակցիան միջադեպի վերածել:

Մեր զրուցակիցը պատմել է՝ ինքը ակցիա անցկացնող տղաներին խորհուրդ է տվել սադրանքների չենթարկվել, որպեսզի իրենց խաղաղ ակցիան բախման չվերածվի: Երիտասարդները որոշել են նույն վայրում ակցիա անցկացնել երեկոյան, երբ իրենց կմիանան նաև այլ ակտիվիստներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Նշենք, որ նախքան Երևանի քաղաքապետ, իսկ մինչ այդ փոխքաղաքապետ աշխատելը, Տարոն Մարգարյանը զբաղեցրել է Ավանի թաղապետի պաշտոնը: 

Tekali Taxi