Home / Տեսանյութեր / Տրանսպորտի նախարարությունը միջպետական երթուղիների ուղեվարձը չի թանկացնելու. թերթ

Տրանսպորտի նախարարությունը միջպետական երթուղիների ուղեվարձը չի թանկացնելու. թերթ

ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը փոշմանել է միջմարզային ու միջպետական ուղևորափոխադրումների սակագնի բարձրացման հարցում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Թերթը գրում է, որ նախարարությունից, թեև ոչ ուղղակի, հաստատել են այդ լուրը։ Պատասխանելով «ՀԺ»-ի թղթակցի հարցին՝ նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը ասել է, որ նախարարությունում ուղեվարձի փոփոխման հայտ արդեն չկա: Նախկինում եղել են երեք հայտրե, որոնցից մեկը մերժվել է, իսկ երկուսի դեպքում ընկերությունն ինքն է հրաժարվել հայտից: Իսկ քանի դեռ հայտ չկա, ապա ուղեվարձի բարձրացում չի լինի:

«Հայտնի է, որ նախարար Գագիկ Բեգլարյանն ընդամենը օրեր առաջ ասում էր, որ թանկացումն անխուսափելի է, պարզապես դա պետք է լինի մինիմալ չափով։ Այսօր իրավիճակն այլ է՝ Երևանում ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաների և հասարակական ճնշումների արդյունքում», – նշում է թերթը։

Tekali Taxi