Home / Հայաստան / Պատգամավորը սպառնացել էր «վերացնել» նախկին աշխատակցուհուն և նրա դստերը. նյութերն ուղարկվել են ՀՔԾ

Պատգամավորը սպառնացել էր «վերացնել» նախկին աշխատակցուհուն և նրա դստերը. նյութերն ուղարկվել են ՀՔԾ

ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի (կեղծանունը՝ Բուռնաշ) դեմ «Հրազդան Հոլդինգ» ընկերության նախկին աշխատակից Լիանա Շահբազյանի հաղորդման հիման վրա Ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, հայտնում է «Փաստինֆո»-ն:

Շահբազյանը ոստիկանությունում հայտնել էր, թե Աղաբաբյանը սպառնացել է վերացնել իրեն և աղջկան, իսկ փեսան էլ առևանգել է իր անձնական օգտագործման «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան՝ ունեցած պարտքերի պատճառով:     Շահբազյանը մոտ 1 տարի առաջ Աշոտ Աղաբաբյանից պարտքով վերցրել է 5 մլն. դրամ` բիզնես սկսելու համար:  Գումարը Շահբազյանն օգտագործել է ու չի կարողացել վերադարձնել: Բացի այդ, կուտակել է նոր պարտքեր:  2013թ. հունիսին ազատվել է աշխատանքից, քանի որ ստացած աշխատավարձով չի կարողացել վերադարձնել ունեցած պարտքերը, և խնդրել Աշոտ Աղաբաբյանին իրեն տրամադրել աշխատանքի վերաբերյալ տեղեկանք, որպեսզի կարողանա իր «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան բանկում գրավադնի և ստացած վարկի գումարով փակի պարտքերը: Տեղեկանքը չի տրամադրվել, փոխարենը  «Հրազդան կենտրոնական մարզադաշտ»-ի տնօրեն Գագիկ Ժամհարյանի աշխատասենյակում վերջինս առաջարկել է տալ Աշոտ Աղաբաբյանի անվամբ ավտոմեքենայի վերաբերյալ լիազորագիր, որով կգրավադրվի ավտոմեքենան «HSBC» բանկում և ստացված վարկի գումարով կփակվի պարտքերը, որին դիմումատուն չի համաձայնել:

Խոսակցությանը միջամտել է Աշոտ Աղաբաբյանի փեսան` Վարդան Հարությունյանը, ով պահանջել է շուտափույթ վերադարձնել պարտքերը: Շահբազյանը գրել է նաև պարտավորագիր՝ Աշոտ Աղաբաբյանին 20200 դոլար պարտք լինելու մասին` դրա մեջ ներառելով նաև ընկերության մյուս աշխատակիցներից վերցված գումարները: Մինչև պարտքերը վերադարձնելը, ըստ տիկնոջ, Գագիկ Ժամհարյանն ու Վարդան Հարությունյանը առաջարկել են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան պահել իրենց մոտ, որին  չի համաձայնել, ապա նաև նկատել է, որ սեղանի վրայից բացակայում է ավտոմեքենայի բանալին, իսկ Գագիկ Ժամհարյանի աշխատասենյակից դուրս գալուց հետո իր կայանած վայրում չի հայտնաբերել ավտոմեքենան:

Շահբազյանի ենթադրությամբ՝ հնարավոր է՝ այն առևանգել է իրենից առաջ աշխատասենյակից դուրս եկած Վարդան Հարությունյանը: Լիանա Շահբազյանը ոստիկանությունում տված բացատրության ժամանակ նաև հայտնել է, որ Աշոտ Աղաբաբյանն իր աշխատասենյակում պարտքի վերադարձման հետ կապված խոսակցության ընթացքում սպառնացել է իրեն, որ 2000 ԱՄՆ դոլար կտա մեկին` իրեն ու աղջկան` Դիանա Շահբազյանին, կվերացնեն, ինչից էլ ինքը վտանգ է զգում և վախենում նշված սպառնալիքից: 

Լուսանկարը՝ Pastinfo.am

Tekali Taxi