Home / Տեսանյութեր / Եզդիները ցանկանում են, որ Հայաստանն ընդունի իրենց ցեղասպանությունը. ցուցահանդես բռնապետության դեմ

Եզդիները ցանկանում են, որ Հայաստանն ընդունի իրենց ցեղասպանությունը. ցուցահանդես բռնապետության դեմ

Հայաստանում բնակվող եզդիներն իրենց նկատմամբ խտրական վերաբերմունք չեն զգում, սակայն ցանկանում են, որպեսզի պետությունն ընդուներ 2007 թվականի օգոստոսի 14-ին Իրաքում տեղի ունեցած եզդիների ցեղասպանությունը:

Օգոստոսի 14-ին Մաշտոցի պուրակում բռնապետությունների դեմ ուղղված լուսանկարների ցուցահանդես է բացվել, որի կազմակերպիչն է «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ն: «Սինջարը» ներկայացրել է տարբեր տարիների ընթացքում Իրաքում եզդիների նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունների հետևանքները պատկերող լուսանկրաներ: Ցուցահանդեսը բացվել է՝ ի հիշատակ 2007 թվականի օգոստոսի 14-ին Իրաքի Սինջար շրջանում եզդիների ցեղասպանության զոհերի: Այդ օրն ազգային պատկանելության համար արաբ և քուրդ իսլամիստները 1000-ից ավելի եզդի են սպանել:

«Իրաքում ապրում է մոտ մեկ ու կես միլիոնից ավելի եզդի, և եզդիաբնակ տարածնքերում գտնվում է նավթի պաշարների 50%-ը: Քանի որ եզդիները կրոնավոր ժողովուրդ են և ունեն կրոնական կոթողներ, որոնք չեն թողնում այրել, ուստի դրանք պայթեցնում են, որ նավթի պաշարներն օգտագործեն: Սա մեկ օրինակ է բռնապետական ռեժիմների կողմից շահագործումների և մարդկանց իրավունքների խախտման, սակայն նման երևույթներ տեսնում ենք տարբեր երկրներում, օրինակ՝ Սիրիայում: Ուստի ցուցահանդեսը բոլոր բռնապետությունների դեմ է», – Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԿ-ի անդամ Մամե Ամիրյանը:

Վերջինիս խոսքով՝ Հայաստանում եզդիների նկատմամբ պետական խտրական վերաբերմունք չկա, ուղղակի իրենք կցանկային, որ Հայաստանն ընդունի Իրաքում եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:

Ամիրյանը նշել է, որ ցուցահանդեսի վայրը պատահական չէ ընտրված, իրենք համարում են, որ Մաշտոցի պուրակը ազատ խոսքի արտահայտման վայր է Երևանում: 

Tekali Taxi