Home / Հայաստան / Իշխան Զաքարյանին հիշեցրել են նամակի մասին

Իշխան Զաքարյանին հիշեցրել են նամակի մասին

Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նամակով դիմել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին` խնդրելով տեղեկացնել, թե ինչ ընթացքի մեջ է հունիսի 21-ին իրեն ուղարկված «Ժառանգություն» խմբակցության նամակը, որում մասնավորապես առաջարկվում է՝ «ղեկավարվելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը, քրեաիրավական բնույթի կասկածներ հարուցող համապատասխան դրվագները ընդգծելով, ուղարկել Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազություն»: Այս մասին հայտնում է «Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայությունը:

Tekali Taxi