Home / Տեսանյութեր / Արգիշտի Կիվիրյանը կասկածում է, որ իր կարգավիճակը կփոխեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ, թարմացված)

Արգիշտի Կիվիրյանը կասկածում է, որ իր կարգավիճակը կփոխեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ, թարմացված)

Քաղաքացիական ակտիվիստ, մասնագիտությամբ իրավաբան Արգիշտի Կիվիրյանը հարցաքննության է կանչվել ՀՔԾ: Նրա իրավունքները պատրաստ են պաշտպանել մոտ 100 փաստաբաններ: Այսօր ՀՔԾ-ի մոտ հավաքվել են 30 փաստաբաններ:

22:00 Հարցաքննությունը, սակայն, այդպես էլ չի կայացել, քանի որ Կիվիրյանը պահանջել է համապատասխան պայմաններ ապահովել և հարցասքննության մասնակից դարձնել 30 փաստաբաններին: ՀՔԾ-ն դա չի կարոացել անել և հարցաքննությանը հետաձգվել է մինչև ուրբաթ: 

17:00 Արգիշտի Կիվիրյանը 17.00-ին սահմաններում 30 փաստաբանների և տասնյակ քաղաքացիական ակտիվիստների հետ միասին Հատուկ քննչական ծառայություն է գնացել: Նրան ՀՔԾ են հրավիրել ցուցմունք տալու Կոմիտաս 5-ի ակցիաներից մեկին մասնակցած ոստիկանի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում: Գործը հարուցվել է քրեկան օրենսգրքի 316 հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):

Ինքը՝ քաղաքացիական ակտիվիստը, պնդում է, որ քաղաքապետարանի դիմաց և Կոմիտաս 5 հասեցում կայացած ակցիաների ժամանակ ոստիկաններն են իր նկատմամբ բռնություն կիրառել: Սակայն, թեև Կիվիրյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, գործ չի հարուցվել, պարզապես նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:

Կիվիրյանին սատարելու են եկել «Թույլ չենք տա նոր քաղբանտարկյալ» գրառմամբ պաստառով ակտիվիստներ: Հիշեցնենք, որ 2011 թվականից ընթանում է ՀԱԿ ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի դատավարությունը, ով 6 տարվա ազատազրկման է դատապարտվել նույն՝ 316 հոդվածով:

Ակցիայի վայրում էին նաև Փաստաբանների պալատի անդամները, այդ թվում՝ պալատի ղեկավար Ռուբեն Սահակյանը: Ինչպես Epress.am-ին ասել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, Պալատի անդամի պարտականությունն է պալատի ցանկացած ներկայացուցչի դեմ քրեական գործ հարուցված լինելու դեպքում սատարել նրան: Այս պահին Կիվիրյանին սատարելու պատրաստակամություն է հայտնել մոտ 100 փաստաբան:

Կիվիրյանն ասել է, որ թեև իրեն կանչել են որպես վկա, հայաստանյան իրավապահ մարմիններին ծանոթ մարդկանց համար զարմանալի չի լինի, որ նրա կարգավիճակը շուտով փոխվի կասկածյալի կարգավիճակի: Ակտիվիստ-իրավաբանին մտահոգում է նաև այն, որ իրեն դեռ դատաբժշկական փորձաքննության չեն կանչում, ինչը փորձ է ժամանակ ձգելու, որպեսզի իր վնասվածքները լավանան:

Tekali Taxi