Home / Հայաստան / Լոռու մարզի համայնքներում խոզերի անկման դեպքեր են գրանցվել

Լոռու մարզի համայնքներում խոզերի անկման դեպքեր են գրանցվել

Արդեն տևական ժամանակ է՝ Լոռու մարզի մի շարք համայնքներում խոզերի անկման դեպքեր են գրանցվում: «Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ամենաթարմ դեպքը վերաբերում է Օձուն համայնքին: Շուրջ կես ամիս առաջ այստեղ անկել է 50 գլուխ խոզ:

Պաշտոնական տեղեկությունները, սակայն, չեն համապատասխանում թերթի թղթակցի պարզած տեղեկություններին: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է գրանցված 72 անկման դեպքի մասին: Թերթը նշում է, որ իրենց հայտնի է առնվազն 112 դեպքի մասին:  

Tekali Taxi